23:58  ,  2 մայիսի, 2016

«Բարնլին» կվերադառնա անգլիական Պրեմյեր լիգա

Անգլիական Չեմպիոնշիփի առաջատար «Բարնլին» ապահովել է Պրեմյեր լիգայի հաջորդ առաջնության ուղեգիր: Շոն Դայշի գլխավորած թիմը հերթական տուրում 1:0 հաշվով պարտության է մատնել «Քուինզ Պարկ Ռեյնջերսին» եւ երկուական միավոր գերազանցում է երկրորդ եւ երրորդ տեղերում գտնվող «Միդլսբրոյին» ու «Բրայթոնին», որոնք վերջին տուրում կխաղան իրար դեմ, ինչը նշանակում է, որ «Բարնլին» ամեն դեպքում, չի նահանջի երկրորդ տեղից ներքեւ:

Պրեմյեր լիգայից դուրս մնալուց հետո «Բարնլին» միայն մեկ մրցաշրջան մնաց Չեմպիոնշիփում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում