22:50  ,  2 մայիսի, 2016

«Ռոման» կարեւոր հաղթանակ տարավ եւ շրջանցեց «Նապոլիին»

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Ջենոային» եւ առավելության հասավ 3:2 հաշվով: Մայրաքաղաքային թիմը 74 միավորով բարձրացավ երկրորդ տեղ՝ մեկ միավոր առաջ անցնելով «Նապոլիից», որը սակայն մեկ հանդիպում քիչ է անցկացրել: «Նապոլին» մայիսի 2-ին կընդունի «Ատալանտային»: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Հիշեցնենք, որ չեմպիոնի տիտղոսը նվաճել է «Յուվենտուսը», որն ունի 88 միավոր:

Իտալիայի առաջնության ավարտին մնացել է երկու տուր:

Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր

«Ջենոա» - «Ռոմա»՝ 2:3

Պանայոտիս Տախցիդիս, 13, Լեոնարդո Պավոլետի, 65 - Մոհամեդ Սալահ, 6, Ֆրանչեսկո Տոտի, 77, Ստեֆան Էլ Շարավի, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս