21:18  ,  2 մայիսի, 2016

Գրիգորյանը չիրացրեց 11 մետրանոցը, Կարպինի «Տորպեդոն» դուրս մնաց Առաջին դիվիզիոնից

Արմավիրի «Տորպեդոն» Վալերի Կարպինի գլխավորությամբ կորցրեց տեղը Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում: 34-րդ տուրում «Տորպեդոն» Վորոնեժում 0:2 հաշվով պարտվեց «Ֆակելին»:

54-րդ րոպեին «Տորպեդոյի» օգտին նշանակված 11 մետրանոցը չի կարողացել արդյունավետ իրացնել կիսապաշտպան Ռոման Գրգորյանը: 85-րդ րոպեին էլ «Տորպեդոն» մնացել է տասը խաղացողներով:

«Տորպեդոն» 28 միավորով 18-րդ տեղում է: Առաջին դիվիզիոնում տեղն ապահովող 15-րդ տեղում ընթացող «Շիննիկն» ունի 40 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում