19:40  ,  2 մայիսի, 2016

«Զենիթը»՝ Ռուսաստանի եռակի գավաթակիր

Թաթարստանի մայրաքաղաք Կազանում կայացած ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում մրցեցին Մոսկվայի ԲԿՄԱ-ն ու Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»:

4:1 հաշվով հաղթանակ տարավ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի թիմը: 62-րդ րոպեից բանակայինները հանդես էին գալիս տասը խաղացողներով: Վերջին հույսի խախտման համար հեռացվեց Վասիլի Բերեզուցկին:

«Զենիթը» դարձավ Ռուսաստանի եռակի գավաթակիր:

Ռուսաստանի Գավաթ, եզրափակիչ

ԲԿՄԱ (Մոսկվա) - «Զենիթ» (Սանկտ Պետերբուրգ)՝ 1:4

Աարոն Օլանարե, 36 – Հալկ, 34, 11մ, 63, 11մ, Ալեքսանդր Կոկորին, 55, Արթուր Յուսուպով, 70

Հեռացում՝ Վասիլի Բերեզուցկի (ԲԿՄԱ), 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով