19:11  ,  2 մայիսի, 2016

Պապիկյանը կմնա գլխավոր մարզիչի պաշտոնում, եթե «Կուբանը» դուրս մնա Պրեմյեր լիգայից

Ռուսական «Կուբան» ֆուտբոլային ակումբը դիտարկում է գլխավոր մարզիչի պաշտոնում Արսեն Պապիկյանին թողնելու տարբերակը, հաղորդում է Sport-express-ը: Սակայն այդ տարբերակը կընդունվի, եթե «Կուբանը» չկարողանա պահպանել տեղը ռուսական Պրեմյեր լիգայում եւ հաջորդ մրցաշրջանում հանդես գա Առաջին դիվիզիոնում: Ուժեղագույնների խմբում մնալու դեպքում, ակումբի ղեկավարությունը կփնտրի նոր մարզիչի:

Արսեն Պապիկյանը 2012թ. օգոստոսին է Արմավիրի «Տորպեդոյից» տեղափոխվել «Կուբանի» մարզչական շտաբ: Նա եղել է նախկին գլխավոր մարզիչներ Կրասնոժանի, Կուչուկի, Մունտիանուի, Գոնչարենկոյի, Խոխլովի եւ Տաշուեւի օգնականը: Տաշուեւի հեռանալուց հետո Պապիկյանը գլխավոր մարզիչի պաշտոնակատարն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում