18:16  ,  2 մայիսի, 2016

Ֆլոյդ Մեյվեզերին 100 միլիոն դոլար են առաջարկում եւս մեկ մենամարտի համար

Պրոֆեսիոնալ կարիերայում դադար հայտարարած Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը չի բացառել, որ եւս մեկ անգամ դուրս կգա ռինգ, հաղորդում է dailymail-ը: CBS եւ Showtime հեռուստաընկերությունները 100 միլիոն դոլարից ավելի հոնորար են առաջարկում անպարտելի բռնցքամարտիկին եւս մեկ մենամարտ անցկացնելու համար:

Մեյվեզերը ցանկանում է մենամարտել չեմպիոնական տիտղոս ունեցող բռնցքամարտիկի հետ: Նրան խթանում է նաեւ լեգենդար Ռոկի Մարչիանոյի նվաճումը գերազանցելու հնարավորությունը: Երկու բռնցքամարտիկներն էլ պրոֆեսիոնալ ռինգում տարել են 49 հաղթանակ, չկրելով ոչ մի պարտություն: Մեյվեզերը կրկնեց Մարչիանոյի նվաճումը՝ հաղթելով ֆիլիպինցի Մենի Պակյաոյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս