16:50  ,  2 մայիսի, 2016

Լրագրողները Վարդիին ճանաչել են Պրեմյեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ

Բրիտանացի լրագրողները (Football Writers’ Association) Անգլիայի հավաքականի եւ «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիին ճանաչել են Պրեմյեր լիգայի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Daily Mail-ը:

Հարցման արդյունքում՝ 29-ամյա հարձակվողը գերազանցել է իր ակումբակիցներ Ռիհադ Մահրեզին ու Ն՛Գոլո Կանտեին:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Վարդին 34 խաղում դարձել է 22 գոլի հեղինակ՝ օգնելով «Լեսթերին» դառնալ առաջատար: Այս մրցաշրջանում անգլիացուն հաջողվել էր նաեւ գերազանցել հոլանդացի Ռուդ վան Նիստելրոյի ռեկորդը՝ Պրեմյեր լիգայում գոլ խփելով 11 խաղում անընդմեջ:

Հիշեցնենք, որ Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի (PFA) վարկածով Պրեմյեր լիգայի ընթացիկ առաջնության լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Լեսթերի» ալժիրցի կիսապաշտպան Ռիհադ Մահրեզը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում