11:47  ,  3 մայիսի, 2016

«Բավարիա» - «Աթլետիկո». Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մյունխենի «Բավարիան» կընդունի Մադրիդի «Աթլետիկոյին», որին Իսպանիայում պարտվել է նվազագույն հաշվով:

William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում Գերմանիայի չեմպիոնին, որի հաղթանակը գնահատում է 1.67 գործակցով: Իսպանացիների հաղթանակն ունի 5.5 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.6:

Մյունխենում մայիսի 3-ին կայանալիք խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում