15:35  ,  2 մայիսի, 2016

Արթուր Մալոյանը գրավել է Ալեքսանդր Գրիգորյանի թիմի դարպասը

Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայի (Առաջին դիվիզիոն) 34-րդ տուրում Յարոսլավլի «Շիննիկը» 2:2 հաշվով է ավարտել Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած «ԲՄԱ Էներգիայի» հետ արտագնա խաղը: Բոլոր գոլերը գրանցվել են առաջին խաղակեսում:

«Շիննիկի» կազմում հաշիվը 24-րդ րոպեին 0:2 է դարձրել է 27-ամյա հարձակվող Արթուր Մալոյանը, որը մեկնարկային կազմում խաղացել է 72 րոպե: «Շիննիկի» 19-ամյա կիսապաշտպան Արսեն Հայրապետյանը մասնակցել է ամբողջ խաղին եւ ստացել դեղին քարտ:

«Շիննիկը» եւ «ԲՄԱ Էներգիան» 40-ական միավորով բաժանում են 14-15-րդ տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս