13:15  ,  2 մայիսի, 2016

Ավարտվեց ֆուտզալի Հայաստանի առաջնությունը

Մայիսի 1-ին կայացած երկու հանդիպումներով ավարտվել է ֆուտզալի Հայաստանի 2015/2016թթ. առաջնությունը:

Վերջին տուրում «Չարբախը» 14:2 հաշվով պարտության է մատնել ՎՊՀ թիմին, իսկ «Գյումրին» 10:9 հաշվով հաղթել է ՀՊՏՀ-ին:

Հիշեցնենք, որ նախավերջին տուրում չեմպիոնի տիտղոսն ապահավել էր ՀՊՏՀ-ն, որը երկրորդ տարին անընդմեջ ուժեղագույնը ճանաչվեց Հայաստանում: Երկրորդ տեղը զբաղեցրեց Չարբախը, իսկ երրորդ տեղը՝ Գյումրին: Գյումրեցիների ֆուտբոլիստ Արա Մկրտչյանը 64 գոլով դարձավ առաջնության լավագույն ռմբարկու, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում