11:30  ,  2 մայիսի, 2016

Բունդեսլիգա. Հենրիխ Մխիթարյանն՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների ցուցակում (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Գերմանիայի առաջնության՝ ապրիլ ամսվա 4 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում: Երկրպագուներն ամսվա լավագույն ֆուտբոլիստին ընտրելու են Բունդեսլիգայի թվիթերյան էջում անցկացվող քվեարկության արդյունքում:

Հայաստանի հավաքականի ավագից բացի, ցուցակում են նաեւ՝ Արտուրո Վիդալը («Բավարիա»), Յուլիան Բրանդտը («Բայեր») եւ նրա ակումբակից Կրիստիան Պուլիշիչը, հայտնում է Բունդեսլիգայի կայքը:

Նախորդ ամիս Մխիթարյանը մասնակցել է Գերմանիայի առաջնության 4 խաղի եւ դարձել մեկ գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով