12:06  ,  2 մայիսի, 2016

Ռանյերին չի դիտելու «Չելսի» - «Տոտենհեմ» խաղը

«Լեսթերի» իտալացի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին պատմել է, թե ինչու չի դիտելու «Տոտենհեմի» ու «Չելսիի» միջեւ Պրեմյեր լիգայի 36-րդ տուրի խաղը:

«Ես վերջինը կիմանամ այդ խաղի արդյունքը: Պետք է այցելեմ մորս: Նա 96 տարեկան է, եւ մենք ցանկանում ենք հաղթել միասին»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Daily Mail, -ը:

Հիշեցնենք, որ եթե երկրորդ տեղում գտնվող «Տոտենհեմը» մայիսի 2-ին չհաղթի «Չելսիի» խաղադաշտում կայանալիք խաղում, կզրկվի Պրեմյեր լիգայի սենսացիոն առաջատար «Լեսթերին» հասնելու հնարավորությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում