11:04  ,  2 մայիսի, 2016

«Գոլդեն Սթեյտը» հաղթանակով մեկնարկեց 1/4 եզրափակիչում, օրվա լավագույն դրվագները

«Գոլդեն Սթեյտը» հաղթանակով մեկնարկեց Բասկետբոլի ազգային ասոցիացիայի 1/4 եզրափակիչում: Առաջին խաղում NBA-ի գործող չեմպիոնն առանց թիմի առաջատար Ստիվեն Կարիի տանը հաղթեց «Պորտլենդին»՝ 118:106: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Գոլդեն Սթեյտի» խաղացող Կլեյ Թոմպսոնը, որը վաստակեց 37 միավոր:

«Տորոնտոն» ու «Մայամին» էլ իրենց շարքերում տարան չորրորդ հաղթանակները եւ հաղթահարեցին 1/8 եզրափակիչի արգելքը:

Խաղային օրվանից հետո NBA-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Ինդիանայի» խաղացող Պոլ Ջորջը:

NBA, 1/4 եզրափակիչ

«Գոլդեն Սթեյտ» – «Պորտլենդ»՝ 118:106 (37:17, 28:34, 28:22, 25:33)

Շարքի հաշիվը՝ 1:0

NBA, 1/8 եզրափակիչ

«Տորոնտո» – «Ինդիանա»՝ 89:84 (28:23, 22:21, 28:20, 11:20)

Շարքի հաշիվը՝ 4:3

«Մայամի» – «Շառլոտ»՝ 106:73 (29:18, 25:24, 29:11, 23:20)

Շարքի հաշիվը՝ 4:3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում