12:40  ,  2 մայիսի, 2016

Էշլի Քոուլը 2 դեղին քարտ է ստացել մեկ րոպեում

Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» պաշտպան Էշլի Քոուլը հեռացվել է խաղադաշտից «Կանզաս Սիթիի» դեմ MLS-ի խաղում: Ընդ որում՝ Անգլիայի հավաքականի եւ «Չելսիի» նախկին ֆուտբոլիստը 1 րոպեի ընթացքում ստացել է 2 դեղին քարտ եւ լքել խաղադաշտը վերջին 20 րոպեներին: Առաջին դեղին քարտը Քոուլը ստացել է ժամանակ ձգելու համար, իսկ երկրորդը՝ ոչ մարզական վարք դրսեւորելու:

Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ «Լոս Անջելես Գելաքսիի» կազմում գոլի հեղինակ է դարձել մեքսիկացի հարձակվող Ջովանի Դոս Սանթոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում