00:52  ,  2 մայիսի, 2016

«Ինտերը» պարտվեց «Լացիոյին» եւ զրկվեց Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից

Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Ինտերն» արտագնա խաղում 0:2 հաշվով պարտվեց Հռոմի «Լացիոյին» եւ զրկվեց Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից:

«Ինտերը» 64 միավորով չորրորդ տեղում է եւ 7 միավոր է զիջում «Ռոմային», որը դեռ երեք հանդիպում պետք է անցկացնի: «Ինտերն» ունի երկու հանդիպում: «Լացիոն» 51 միավորով բարձրացավ 8-րդ տեղ:

Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր

«Լացիո» - «Ինտեր»՝ 2:0

Միրոսլավ Կլոզե, 8, Անտոնիո Կանդրեւա, 84, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով