00:40  ,  2 մայիսի, 2016

«Վիլյառեալն» ապահովեց տեղը Չեմպիոնների լիգայում

Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Վիլյառեալը» հյուրընկալվեց «Վալենսիային» եւ առավելության հասավ 2:0 հաշվով: Աչքի ընկան Սամուն եւ Ադրիան Լոպեսը:

Վաստակելով 64 միավոր՝ «Վիլյառեալն» ապահովեց չորրորդ տեղը եւ կմասնակցի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին: «Վալենսիան» 44 միավորով 8-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր

«Վալենսիա» - «Վիլյառեալ»՝ 0:2

Սամու, 14, Ադրիան Լոպես, 33

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում