23:16  ,  1 մայիսի, 2016

Ռոնալդուն մարզվել է «Ռեալի» ընդհանուր խմբում

Մադրիդի «Ռեալի» ընդհանուր խմբի մարզմանը մասնակցել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ պատրաստվելով անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպմանը, որը տեղի կունենա մայիսի 4-ին:

Հիշեցնենք, որ առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 0:0, Ռոնալդուն վնասվածքի պատճառով չի մասնակցել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում