Ավտովթարում զոհվել է գերմանական «Հանովերի» ֆուտբոլային ակումբի խաղացող Նիկլաս Ֆայերաբենդը: Այդ մասին հայտնում է «Հանովերի» պաշտոնական կայքը: 19-ամյա ֆուտբոլիստը հանդես էր գալիս մինչեւ 19 տարեկանների թիմում, որի կազմում անցկացրած 48 հանդիպումներում խփել էր 18 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում:
Հիշեցնենք, որ «Հանովերը» Բունդեսլիգայում 22 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը եւ դուրս կմնա ուժեղագույնների խմբից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում