22:18  ,  1 մայիսի, 2016

Զոհվել է «Հանովերի» 19-ամյա ֆուտբոլիստը

Ավտովթարում զոհվել է գերմանական «Հանովերի» ֆուտբոլային ակումբի խաղացող Նիկլաս Ֆայերաբենդը: Այդ մասին հայտնում է «Հանովերի» պաշտոնական կայքը: 19-ամյա ֆուտբոլիստը հանդես էր գալիս մինչեւ 19 տարեկանների թիմում, որի կազմում անցկացրած 48 հանդիպումներում խփել էր 18 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում:

Հիշեցնենք, որ «Հանովերը» Բունդեսլիգայում 22 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը եւ դուրս կմնա ուժեղագույնների խմբից: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս