20:28  ,  1 մայիսի, 2016

Ռանյերի. Մեզ համար կարեւոր էր ցույց տալ բնավորություն

Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջատար «Լեսթեր Սիթիի» իտալացի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ոչ ոքի արդյունքը:

«Մեր ելույթը լավն էր առաջին 15 րոպեից հետո: Մինչեւ մեր գոլը մի փոքր վախեցած էինք: «Մանչեսթեր Յունայթեդը» շատ լավ սկսեց՝ մեծ թիմի նման: Նրանք լավ էին աշխատում գնդակով: Բարդ էր սկսել ամեն ինչ սկզբից: Այո, առաջին 15 րոպեն չհաջողվեց, բայց հետագա խաղից գոհ եմ»,- Ռանյերիի խոսքը մեջբերում է dailymail-ը:

«Լեսթերն» առաջնության ավարտից երկու տուր առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորում է 77 միավորով: 69 միավորով երկրորդ տեղում ընթացող Լոնդոնի «Տոտենհեմը» 36-րդ տուրի հանդիպումը կանցկացնի մայիսի 2-ին՝ հյուրընկալվելով «Չելսիին»: 

«Լեսթերը»  բաց կթողնի Անգլիայի չեմպիոնությունը, եթե մնացած երկու հանդիպումներում պարտություն կրի, իսկ «Տոտենհեմը» երեք հաղթանակ տանի: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում