16:50  ,  1 մայիսի, 2016

«Լիվերպուլը» պարտվեց, հանդիպումն էլ ավարտեց 10 խաղացողներով

Անգլիայի առաջնության 36-րդ տուրում «Լիվերպուլը» Յուրգեն Կլոպի գլխավորությամբ Ուելսում հյուրընկալվեց «Սուոնսի Սիթիին» եւ պարտություն կրեց 1:3 հաշվով: Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Անդրե Այուն: Հյուրերը հանդիպումն ավարտեցին տասը խաղացողներով: 76-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց Բրեդ Սմիթը:

«Լիվերպուլը» 55 միավորով 7-րդ տեղում եւ 4 միավոր է զիջում «Մանչեսթեր Յունայթեդին», որն այս տուրում կընդունի առաջատար «Լեսթեր Սիթիին»: «Սուոնսին» 43 միավորով 13-րդն է եւ ապահովեց տեղը Պրեմյեր լիգայում: Առաջնության ավարտին մնացել է երկու տուր:

Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր

«Սուոնսի» - «Լիվերպուլ»՝ 3:1

Անդրե Այու, 20, 67, Ջեք Քորկ, 33 - Կրիստիան Բենտեկե, 65

Հեռացում՝ Բրեդ Սմիթ («Լիվերպուլ»), 76, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում