16:24  ,  1 մայիսի, 2016

Չեմպիոնական կարգավիճակում «Յուվենտուսի» հաղթանակը

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 36-րդ տուրում նորընծա չեմպիոն Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց ուժեղագույնների խմբում տեղը պահպանելու համար պայքարող «Կարպիին» եւ առավելության հասավ Էրնանեսի ու Սիմոնե Ձաձայի գոլերի շնորհիվ՝ 2:0:

«Յուվենտուսն» ունի 88 միավոր, «Կարպին» վաստակել է 35 միավոր եւ 17-րդ տեղում է: 18-րդ տեղում գտնվող «Պալերմոն» 3 միավոր քիչ ունի, սակայն 35 խաղից հետո: 18-20-րդ տեղերում ավարտած թիմերը դուրս կմնան ուժեղագույնների լիգայից:

Իտալիայի առաջնության ավարտին մնացել է երկու տուր:

Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր

«Յուվենտուս» - «Կարպի»՝ 2:0

Էրնանես, 42, Սիմոնե Ձաձա, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով