13:14  ,  1 մայիսի, 2016

«Բազելը» 19-րդ անգամ հռչակվեց Շվեյցարիայի չեմպիոն

Ֆուտբոլի Շվեյցարիայի չեմպիոնը հայտնի է դարձել առաջնության ավարտից հինգ տուր առաջ: «Սյոնի» նկատմամբ 2:1 հաշվով տարած հաղթանակից հետո «Բազելը» 16 միավոր առաջ է անցել երկրորդ տեղում ընթացող «Յանգ Բոյզից» եւ 7-րդ անգամ անընդմեջ նվաճել է չեմպիոնական տիտղոսը:

«Բազելը» 19-րդ անգամ է հռչակվում չեմպիոն: Տիտղոսը թիմին հնարավորություն է տալիս Չեմպիոնների լիգան սկսել խմբային փուլից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում