11:46  ,  1 մայիսի, 2016

Յուրա Մովսիսյանի գոլը հաղթական էր

Ֆուտբոլի հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի 8-րդ տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» հյուրընկալել է «Հյուսթոն Դինամոյին» եւ կամային հաղթանակ է տարել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի գոլի շնորհիվ: Դաշտի տերերը հաղթել են 2:1 հաշվով:

«Ռեալ Սոլթ Լեյքը» 8 խաղից հետո 17 միավոր եւ երկրորդ տեղում է, սակայն առաջատար «Կոլորադոն» 17 միավոր վաստակել է 9 խաղում:

ՄԼՍ, 8-րդ տուր

«Ռեալ Սոլթ Լեյք» - «Հյուսթոն Դինամո»՝ 2:1

Ջորդան Ալեն, 62, Յուրա Մովսիսյան, 70 - Լեոնել Միրանդա, 54

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս