01:01  ,  1 մայիսի, 2016

Ալեքսանդր Կարապետյանը՝ դուբլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ

Ֆուտբոլի Լյուքսեմբուրգի առաջնության 23-րդ տուրում «Վիկտորիա Ռոսպորտը» սեփական խաղադաշտում 5:1 հաշվով հաղթել է «Բենֆիկային»:

Դաշտի տերերի կազմում դուբլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել 28-ամյա հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: Նա գոլ է խփել 45-րդ եւ 65-րդ րոպեներին: Ընթացիկ առաջնությունում Կարապետյանը գոլերի քանակը հասցրել է 3-ի:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի Սերբիայի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական խաղում Կարապետյանը նորամուտն էր նշել Հայաստանի հավաքականում, բայց վերջին շրջանում չի հրավիրվում ազգային թիմ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով