00:19  ,  1 մայիսի, 2016

«Բետիսը» կարմիր քարտով չդիմադրեց «Բարսելոնային»

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Բարսելոնան» Սեւիլիայում 2:0 հաշվով հաղթեց «Բետիսին» եւ վերադարձավ առաջին տեղ:

Առաջին խաղակեսում կատալոնական ակումբն ուներ տարածքային առավելություն, բայց իրական գոլային պահեր ստեղծել չէր հաջողվում: Խաղակեսի վերջնամասում «Բետիսի» կազմում կարմիր քարտ ստացավ Գերմանիայի հավաքականի նախկին պաշտպան Հեյկո Վեստերմանը եւ թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչն առաջ մղեց «Բարսելոնային»: Խաղի վերջակետն էլ 81-րդ րոպեին դրեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, որն աչքի ընկավ մի քանի 100 տոկոսանոց գոլային պահ կորցնելուց հետո: Սուարեսը 35-րդ գոլը խփեց ընթացիկ առաջնությունում եւ 4 գնդակ առաջ անցավ Կրիշտիանու Ռոնալդուից:

«Բարսելոնայի» պես 85 միավոր է հավաքել նաեւ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն», որը կատալոնական ակումբին զիջում է իրար միջեւ խաղերի ցուցանիշով: Մադրիդի «Ռեալը» 84 միավորով երրորդն է:

 Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր

«Բետիս» - «Բարսելոնա»՝ 0:2

Իվան Ռակիտիչ, 50, Լուիս Սուարես, 81

Հեռացում՝ Հեյկո Վեստերման, 35 («Բետիս»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում