23:33  ,  30 ապրիլի, 2016

ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանի դիրքը չի փոխվել

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակում պահպանել է 7-րդ տեղը: Հայ գրոսմայստերի վարկանիշը մնացել է 2784:

ՖԻԴԵ-ի առաջատարը դարձյալ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, որն օրեր առաջ հաղթել էր Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցկացված Norway Chess 2016 շախմատային սուպերմրցաշարում՝ կես միավոր գերազանցելով երկրորդ տեղը գրաված Լեւոն Արոնյանին:

ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանան բարձրացել է երկրորդ տեղ, իսկ ռուս Վլադիմիր Կրամնիկը եզրափակում է լավագույն եռյակը:

100 լավագույն գրոսմայստերների ցուցակում տեղ են գտել Հայաստանի հավաքականի եւս 3 ներկայացուցիչներ: Գաբրիել Սարգսյանը 49-րդն է, Վլադիմիր Հակոբյանը՝ 63-րդը, իսկ Սերգեյ Մովսեսյանը՝ 89-րդը:

ՖԻԴԵ, մայիսի դասակարգման աղյուսակ

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 2851 վարկանիշ 

2. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - 2804

3. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2801

4. Անիշ Գիրի (Հոլանդիա) - 2790                        

5. Մաքսիմ-Վաշյե Լագրավ (Ֆրանսիա) - 2788

6. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - 2787

7. Լեւոն Արոնյան (Հայաստան) - 2784

8. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - 2779

9. Լիրեն Դի (Չինաստան) - 2778

10. Ուեսլի Սո (ԱՄՆ) - 2775

49. Գաբրիել Սարգսյան – 2689

63. Վլադիմիր Հակոբյան - 2675

89. Սերգեյ Մովսեսյան - 2660

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում