22:10  ,  30 ապրիլի, 2016

Գրիզմանը հաղթանակ պարգեւեց «Աթլետիկոյին»

Իսպանական Պրիմերայի 36-րդ տուրում «Աթլետիկոն» Մադրիդում նվազագույն հաշվով հաղթեց «Ռայո Վալյեկանոյին», որը չէր հայտավորել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին: Միակ գոլը երկրորդ խաղակեսի սկզբնամասում խփեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը:

Դիեգո Սիմեոնեի թիմը 85 միավորով դարձավ առաջատար եւ 3 միավոր առաջ անցավ «Բարսելոնայից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: Այս տուորում հաղթանակ տարած Մադրիդի «Ռեալն» ունի 84 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր

«Աթլետիկո» - «Ռայո Վալյեկանո»՝ 1:0

Անտուան Գրիզման, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում