21:20  ,  30 ապրիլի, 2016

Կոնտեն «Չելսիին» թույլ է տվել վաճառել Կուրտուային

Լոնդոնի «Չելսիի» նոր գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կողմ է արտահայտվել բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուայի վաճառքին, գրում է The Times-ը:

Իտալացի մասնագետը դեմ չէ, որ «Չելսին» 50 միլիոն ֆունտ ստերլինգով վաճառի 23-ամյա ֆուտբոլիստին: Կուրտուան այս մրցաշրջանում իրեն լավ չի զգում լոնդոնյան ակումբում եւ Կոնտեի հետ հանդիպմանը հասկացրել է դա: Մյուս խնդիրը, որի պատճառով բելգիացին ցանկանում է հեռանալ, դա «Չելսիի»՝ Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճելն է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում