19:24  ,  30 ապրիլի, 2016

Մխիթարյանի գոլային փոխանցումներն օգնեցին «Բորուսիային», «Բավարիան» չհաղթեց Գվարդիոլայի 100-րդ խաղում

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 32-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» տանը 5:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ:

Դորտմունդցիները շատ վստահ սկսեցին խաղը եւ 10-րդ րոպեին արդեն ստացել էին 2 գոլի առավելություն: Հաշիվը 7-րդ րոպեին բացեց ճապոնացի Սինձի Կագավան, որն աչքի ընկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո: Առաջին խաղակեսն ավարտվեց 2:0 հաշվով, իսկ ընդմիջումից հետո դաշտի տերերը խփեցին եւս 3 գոլ՝ բաց թողնելով վերջնամասում:

«Բորուսիայից» մեկ րոպեում դուբլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որին գոլային փոխանցում կատարեց Մխիթարյանը: Հենրիխը 14-րդ եւ 15-րդ գոլային փոխանցումները կատարեց Գերմանիայի ընթացիկ առաջնությունում, որում նա խփել է 11 գոլ:

Առաջատար Մյունխենի «Բավարիան» 1:1 հաշվով ավարտեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ տնային խաղը եւ 5 միավոր է առաջ երկրորդ տեղն ապահոված Դորտմունդի «Բորուսիայից»: Դա «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի 100-րդ խաղն էր Բունդեսլիգայում:

Գերմանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Բորուսիա Դ.» - «Վոլֆսբուրգ»՝ 5:1

Սինձի Կագավա, 7, Ադրիան Ռամոս, 9, Մարկո Ռոյս, 59, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 77, 78 – Անդրե Շյուրլե, 88

«Բավարիա» - «Բորուսիա Մ.»՝ 1:1

Թոմաս Մյուլեր, 6 – Անդրե Հան, 72

«Դարմշտադտ» - «Այնտրախտ»՝ 1:2

Մարկո Վրանչիչ, 12 – Մակոտո Հասեբե, 56, Ստեֆան Այնգեր, 86

«Հանովեր» - «Շալկե»՝ 1:3

Արտուր Սոբեխ, 20 – Էրիկ Չուպո-Մոտինգ, 11, Կլաս-Յան Հունտելար, 45, Ալեսանդրո Սչոֆ, 80

«Հոֆենհայմ» - «Ինգոլշտադտ»՝ 2:1

Մարկ Ոթ, 37, Նադիմ Ամիրի, 84 – Ստեֆան Լեխ, 17

«Մայնց» - «Համբուրգ»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով