18:53  ,  30 ապրիլի, 2016

«Ալաշկերտն» ու «Շիրակը» հաղթանակներ տարան

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 24-րդ տուրում առաջատար «Ալաշկերտը» տանը 2:1 հաշվով հաղթեց «Բանանցին», իսկ Գյումրիի «Շիրակը» Երեւանում 4:1 հաշվով պարտության մատնեց «Միկային»: «Շիրակի» սերբ հարձակվող Նեմանյա Ստոսկովիչը գոլի հեղինակ դառնալուց հետո դարձյալ ցուցադրել է «Karabakh is Armenia» գրությամբ շապիկը:

«Ալաշկերտը» հավաքեց 49 միավոր եւ 7 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Շիրակին»:

Հայաստանի առաջնություն, 24-րդ տուր

«Ալաշկերտ»- «Բանանց»՝ 2:1

Հեբեր Արաուխո, 16,  Կարեն Մուրադյան, 78 - Վահագն Այվազյան, 57

«Միկա» - «Շիրակ»՝ 1:4

Տարիկ Չմայչանին, 34 - Կոնան Օդիլոն Կուակու, 1, Նեմանյա Ստոշկովիչ, 19, Կարեն Ալեքսանյան, 32, Ռումյան Հովսեփյան, 84 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով