18:20  ,  30 ապրիլի, 2016

Լողի Հայաստանի առաջնությունում գերազանցվել է 39 տարվա ռեկորդ

Երեւանի «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական համալիրում ավարտվել է լողի մեծահասակների Հայաստանի առաջնությունը, որը մեկնարկել էր ապրիլի 28-ին:

Մրցումային երրորդ օրը կանանց բաթերֆլայի 50 մետրում գրանցվել է Հայաստանի եւս մեկ ռեկորդ, որի հեղինակը Մոնիկա Վասիլյանն է: Նա տարածությունը հաղթահարել 0.30,71 վայրկյանում: 1977 թվականից ռեկորդը պատկանում էր Արմենուհի Մկրտչյանիին, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Մրցումային երրորդ օրը Հայաստանի չեմպիոններ դարձան՝ Մոնիկա Վասիլյանը, Վահան Մխիթարյանը (50 մետր բաթերֆլայ, 100 մետր ազատ ոճ), Էլեն Եսայանը, Վանիկ Բարսեղյանը (200 մետր բրաս), Անի Պողոսյանը, Արամ Նալթակյանը (200 մետր թիկնալող), Ջուլիետա Գեւորգյանը (800 մետր ազատ ոճ) եւ Արտաշես Ադամյանը (1500 մետր ազատ ոճ):

Հիշեցնենք, որ այս առաջնությունում գերազանցվել էր նաեւ բաթերֆլայի 100 մետրի ռեկորդը: Գարիկ Բարսեղյանը տարածությունը հաղթահարել էր 59.64 վայրկյանում: 1982 թվականից այդ ռեկորդը պատկանում էր Կարեն Սիրեկանյանին (59.90 վայրկյան):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում