18:07  ,  30 ապրիլի, 2016

«Բորուսիայի» ֆանատները սուլում են Հումելսին, Հենրիխ Մխիթարյանի հերթական գոլային փոխանցումը

Դորտմունդի «Բորուսիայի» ֆանատները թիմի ավագ Մատս Հումելսին սուլում են «Վոլֆսբուրգի» դեմ Գերմանիայի առաջնության 32-րդ տուրի տնային խաղում: Ֆանատները նաեւ ցուցադրել են գերմանացի պաշտպանին նվիրված պաստառ, որի վրա հետեւյալ գրությունն է. «Նավապետն առաջինն է լքում նավը, արա դա վերջապես»:

Դորտմունդում ընթացող խաղում տրիբունաներից լսվում են սուլոցներ, երբ գնդակը հայտնվում է Հումելսի մոտ: «Բորուսիայի» երկրպագուներին զայրացրել է, որ օրերս 26-ամյա գերմանացին հայտնել էր Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելու ցանկության մասին: Մատս Հումելսը «Բավարիայի» ակադեմիայի սան է եւ 2008-ին հենց մյունխենյան ակումբից է տեղափոխվել «Բորուսիա», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017-ի ամռանը:

«Վոլֆսբուրգի» դեմ խաղում «Բորուսիան» 2:0 հաշվով հաղթում է առաջին խաղակեսից հետո: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կամզում է եւ 7-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ: Դա Հենրիխի 14-րդ գոլային փոխանցումն էր Գերմանիայի ընթացիկ առաջնությունում, որում նա խփել է 11 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով