14:25  ,  30 ապրիլի, 2016

Լուիս Էնրիկե. Չեմ կարծում, որ «Բարսելոնան» ճգնաժամ է ունեցել

«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է թիմի ելույթների մասին:

«Խաղացողները հիանալի են զգում իրենց: Նրանք հասկանում են, թե ինչ դժվարությունների կարող են հանդիպել արտագնա խաղում: Մենք երբեք չենք մտածում միավորների կորուստի մասին, բայց ֆուտբոլում կարող է տեղի ունենալ ամեն բան: Չեմ կարծում, որ «Բարսելոնան» ճգնաժամ է ունեցել: Մենք ունեցանք 3 խաղեր, որոնցում թիմին չբավականացրեց շարժումն ու ինչ-որ այլ բան»,- մարզիչի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից, իսկ Պրիմեայում 4 խաղը անընդմեջ չհաղթելուց (3 պարտություն) հետո կորցրել է մեծ առավելությունը հետապնդողների նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում