12:45  ,  30 ապրիլի, 2016

Կրոն Դելին Դանիայի հավաքականին չի օգնի Հայաստանի դեմ խաղում

Իսպանական «Սեւիլիայի» դանիացի կիսապաշտպան Միկաել Կրոն Դելիի ծնկի վիրահատությունը հաջող է անցել, հայտնում է Daily Mail-ը:

Նախնական տվյալներով, Դանիայի հավաքականի 32-ամյա ֆուտբոլիստի վերականգնման համար կպահանջվի 7-8 ամիս: Կրոն Դելին լուրջ վնասվածք էր ստացել Դոնեցկի «Շախտոյրի» դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում, որում խաղադաշտը լքել էր պատգարակով:

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Դանիայի հավաքականը Հայաստանի առաջին մրցակիցն է: Ազգային թիմերի միջեւ առաջին խաղը կկայանա սեպտեմբերի 4-ին Կոպենհագենում: Միկաել Կրոն Դելին Դանիայի հավաքականի առանցքային խաղացողներից է: Նա ազգային թիմում խաղում է 2006-ից եւ անցկացրած 56 հանդիպումներում խփել է 6 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English