11:50  ,  30 ապրիլի, 2016

Ռոնալդուն վերականգնվում է լողավազանում

Ազդրի մկանային վնասվածքից վերականգնվող պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մարզվում է նաեւ լողավազանում: Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը տեսանյութ է տեղադրել Instagram-ում:

«Երեկոյան կարդիո մարզում»,- գրել է Ռոնալդուն:

Հիշեցնենք, որ պորտուգալացին բաց է թողելու «Ռեալ Սոսյեդադի» դեմ ապրիլի 30-ին անցկացվելիք խաղը, սակայն, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպմանը, որը կկայանա մայիսի 4-ին Մադրիդում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English