13:20  ,  30 ապրիլի, 2016

NBA. Քառորդ եզրափակիչի հերթական մասնակիցն ու օրվա լավագույն դրվագները

«Պորտլենդը» նվաճեց Բասկետբոլի ազգային ասոցիացիայի 1/4 եզրափակիչի ուղեգիր: Փլեյ-օֆֆի առաջին փուլի շարքի 6-րդ խաղում «Պորտլենդը» հաղթեց «Կլիպերսին» եւ դիմակայության ընդհանուր հաշիվը դարձրեց 4:2:

«Շառլոտ» - «Մայամի» ու «Ինդիանա» - «Տորոնտո» զույգերում 6-րդ խաղերից հետո շարքերի հաշիվը դարձյալ հավասարվեց՝ 3:3:

Խաղային օրվանից հետո NBA-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Մայամիի» խաղացող Դուեն Ուեյդը:

Հիշեցնենք, որ մինչեւ այս 1/8 եզրափակիչի արգելքը հաղթահարել են գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը», «Սան Անտոնիոն», «Քլիվլենդը», «Օկլահոման» ու «Ատլանտան»:

NBA, 1/8 եզրափակիչ

Շարքի հաշիվը՝ 2:4 

«Ինդիանա» – «Տորոնտո»՝ 101:83 (20:22, 20:22, 31:20, 30:19)

Շարքի հաշիվը՝ 3:3

«Շառլոտ»– «Մայամի»՝ 90:97 (24:27, 26:32, 20:16, 20:22)

Շարքի հաշիվը՝ 3:3

 «Պորտլենդ» – «Կլիպերս»՝ 106:103 (24:24, 26:24, 30:34, 26:21)

Շարքի հաշիվը՝ 4:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում