00:58  ,  30 ապրիլի, 2016

Ultimate Blitz STL. Աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը գրավեց երրորդ տեղը

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված շախմատի կայծակնային խաղի մրցաշարին (Ultimate Blitz STL) մասնակցել է նաեւ դասական շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը՝ գրավելով երրորդ տեղը:

Նրա մրցակիցներն են եղել ամերիկացիներ Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն եւ Ֆաբիանո Կարուանան: Վեց շրջանով անցկացված մրցաշարի հաղթող է դարձել Նակամուրան՝ 11 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրած Սոն վաստակել է 10 միավոր: Կասպարովի արդյունքն է 9.5 միավոր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով