«Ֆրայբուրգը» նվաճել է ֆուտբոլի Գերմանիայի Բունդեսլիգայի ուղեգիր: Երկրորդ բունդեսլիգայի առաջնության 32-րդ տուրում «Պադերբորնի» դեմ արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթանակի շնորհիվ, «Ֆրայբուրգն» անհասանելի դարձավ երրորդ տեղում ընթացող «Նյուրնբերգի» համար:
Բունդեսլիգայի ուղեգիր են տալիս Երկրորդ բունդեսլիգայի առաջին երկու տեղերը: Երրորդ տեղ զբաղեցրած թիմը կանցկացնի անցումային հանդիպում Բունդեսլիգայում 16-րդ տեղը զբաղեցրած թիմի հետ:
«Ֆրայբուրգն» անցած մրցաշրջանում էր դուրս մնացել Բունդեսլիգայից՝ գրավելով 17-րդ տեղը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում