23:47  ,  29 ապրիլի, 2016

Գվարդիոլա. Եթե պարտվեմ, կարող եք սպանել ինձ

Եթե պարտվեմ, կարող եք սպանել ինձ, բայց դեռ շանս ունեմ, ասել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ խոսելով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Մադրիդի «Աթլետիկոյի» հետ դիմակայությունը, փոխանցում է Goal.com-ը: Առաջին խաղում մյունխենյան ակումբը պարտվել է նվազագույն հաշվով: Թիմի առաջատարներից Թոմաս Մյուլերը մնացել էր պահեստայինների նստարանին: Պարտությունից հետո Գվարդիոլան խիստ քննադատության ենթարկվեց Մյուլերին առաջին րոպեից չխաղացնելու համար:

«Դեռ ունենք պատասխան հանդիպում: Ես հավանում եմ, երբ խաղում է Մյուլերը: Հնարավոր է՝ ավելի լավ կլիներ նրան մեկնարկային կազմում դուրս թողնել խաղադաշտ «Աթլետիկոյի» դեմ, բայց ես պետք է որոշում ընդունեի: Դեռ ոչինչ ավարտված չէ: Մենք խաղի մեջ ենք: Ես դեռ ողջ եմ, երջանիկ եմ, լի եմ էներգիայով, անհամբեր սպասում եմ առաջիկա պայքարին, շատ մոտիվացված եմ: Մենք կարող ենք ամեն ինչ փոխել: Բամիցս դա ապացուցել ենք»,- ասել է Գվարդիոլան:

Մադրիդում կայացած խաղում Մյուլերը փոխարինման էր դուրս եկել 70-րդ րոպեին:

Խաղից հետո կատալոնացի մասնագետը նշել էր, որ ցանկանում էր խաղադաշտում ունենալ «ձախ ոտքով ուժեղ խաղ ցուցադրող եզրային կիսապաշտպանի, աջ ոտքով ուժեղ խաղ ցուցադրող եզրային կիսապաշտպանի, եւս մեկ կիսապաշտպանի»:

«Բավարիա» - «Աթլետիկո» պատասխան հանդիպումը մայիսի 3-ին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում