23:25  ,  29 ապրիլի, 2016

Վան Գալ. Չենք կարող թույլ տալ, որ «Լեսթերը» չեմպիոն դառնա «Օլդ Տրաֆորդում»

Պետք է հաղթենք «Լեսթերին», քանի որ դեռ պայքարում ենք բարձր տեղերի համար, ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը Անգլիայի առաջնության 36-րդ տուրից առաջ:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ «Լեսթերը» չեմպիոն դառնա «Օլդ Տրաֆորդում»: Նրանք պետք է տիտղոսը նվաճեն մեկ շաբաթ անց: Չենք փչացնի նրանց երեկույթը, ընդամենը կհետաձգենք:

Ես առաջինն եմ եղել, որ ասել եմ «Լեսթերի» չեմպիոնության իրական լինելու մասին: Ինձ համար զարմանալի չէ: Բազմիցս ասել եմ, որ հավատում եմ թիմ կառուցելուն: Ռանյերին դա արեց «Լեսթերում»:

Նրանք քիչ հանդիպումներ ունեին եւ կարող էին միշտ խաղալ նույն կազմով: Դրա շնորհիվ էլ կարողացան թիմ կառուցել: Ֆուտբոլի եւ Պրեմյեր լիգայի համար լավ է, որ միշտ նույն թիմերը չեմպիոն չդառնան»,- Վան Գալի խոսքը մեջբերում է manutd-ը:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լեսթեր» հանդիպումը մայիսի 1-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:05-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում