22:36  ,  29 ապրիլի, 2016

Norway Chess 2016. Կարլսենը՝ հաղթող, Արոնյանը՝ երկրորդ մրցանակակիր

Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը նվաճեց Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցկացված Norway Chess 2016 շախմատային սուպերմրցաշարի հաղթողի կոչումը՝ վերջին տուրում սպիտակներով պարտության մատնելով ուկրաինացի Պավել Էլյանովին եւ վաստակելով 6 միավոր:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի հետ եւ 39-րդ քայլում համաձայնեց ոչ ոքիի:  Լեւոն Արոնյանը 5.5 միավորով գրավեց երկրորդ տեղը:

Հայ գրոսմայստերին հնարավորություն ունեին հասնել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Վլադիմիրր Կրամնիկ (Ռուսաստան) զույգի հաղթողը, սակայն երեքն էլ վաստակեցին կես միավոր եւ մրցաշարն ավարտեցին 5-ական միավորով:

Հիշեցնենք, որ նախավերջին տուրում Արոնյանը (7 ոչ ոքի, 2 հաղթանակ) սպիտակներով պարտության էր մատնել Կարլսենին: 

Norway Chess 2016, 9-րդ տուր

Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Պավել Էլյանով (Ուկրաինա)՝ 1:0

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Վլադիմիրր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 0.5:0.5 

Նիլս Գրանդելիուս (Շվեդիա) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5 

Լի Չաո (Չինաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5 

Վերջնական մրցաշարային դրությունը. Կարլսեն՝ 6, Արոնյան՝ 5.5, Վաշյե-Լագրավ, Տոպալով, Կրամնիկ՝ 5-ական, Լի, Հարիկրիշնա՝ 4.5-ական, Գիրի՝ 4, Էլյանով՝ 3, Գրանդելիուս՝ 2.5:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով