20:29  ,  29 ապրիլի, 2016

Norway Chess 2016. Լեւոն Արոնյանը վերջին տուրում բավարարվեց ոչ ոքի արդյունքով

Norway Chess 2016 շախմատային սուպերմրցաշարի վերջին տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի հետ եւ 39-րդ քայլում համաձայնեց ոչ ոքիի: Այս պարտիան ավարտվեց առաջինը: Մյուս պարտիաները շարունակվում են:

Լեւոն Արոնյանը 5.5 միավորով ընթացիկ առաջատարն է: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը ուկրաինացի Պավել Էլյանովին հաղթելու դեպքում միանձնյա կգրավի առաջին տեղը:

Հավասար միավորների դեպքում, հաղթողը կորոշվի կայծակնային եւ արագ խաղի թայ-բրեյքում վերջին տուրից հետո, ապրիլի 29-ին: Եթե երկուսից ավելի շախմատիստներ ունենան հավասար միավորներ, թայ-բրեյքը կանցկացվի ապրիլի 30-ին: 

Norway Chess 2016, 9-րդ տուր

Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Պավել Էլյանով (Ուկրաինա)

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Վլադիմիրր Կրամնիկ (Ռուսաստան) 

Նիլս Գրանդելիուս (Շվեդիա) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) 

Լի Չաո (Չինաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա) 

Մրցաշարային դրությունը 8-րդ տուրից հետո. Արոնյան, Կարլսեն՝ 5-ական միավոր, Վաշյե-Լագրավ, Տոպալով, Կրամնիկ՝ 4.5-ական, Լի, Հարիկրիշնա՝ 4-ական, Գիրի՝ 3.5, Էլյանով՝ 3, Գրանդելիուս՝ 2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով