19:43  ,  29 ապրիլի, 2016

«Լեսթերի» չեմպիոնությունը Ռանյերիին կբերի 5 միլիոն ֆունտ ստերլինգ

Եթե «Լեսթեր Սիթին» նվաճի ֆուտբոլի Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին կստանա մոտ 5 միլիոն ֆունտ ստերլինգ լրացուցիչ բոնուս: «Լեսթերի» հետ պայմանագիր կնքելիս Ռանյերին պահանջել էր ընդգրկել բարձր արդյունքների համար լրացուցիչ բոնուսների կետը: Պրեմյեր լիգայի 18-րդ տեղից բարձր ամեն տեղի համար Ռանյերին կստանա 100 հազար ֆունտ ստերլինգ (1.7 միլիոն՝ առաջին տեղում առաջնությունն ավարտելու համար): Խոշոր բոնուսներ են նախատեսված նաեւ չեմպիոնության եւ Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար, հաղորդում է dailymail-ը: Հաջորդ մրցաշրջանում «Լեսթերը» պայքարը կսկսի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում:

Անգլիայի առաջնության ավարտից երեք տուր առաջ «Լեսթերն» ունի 7 միավորի առավելություն երկրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ: Մնացած հանդիպումներում առաջատարը կհյուրընկալվի «Մանչեսթեր Յունայթեդին», Լոնդոնի «Չելսիին» եւ կընդունի «Էվերտոնին»:

Հիշեցնենք, որ Ռանյերին Հունաստանի ազգային հավաքականում ձախողվելուց եւ հեռանալուց հետո անցած  ամռանն է գլխավորել «Լեսթեր Սիթին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում