18:47  ,  29 ապրիլի, 2016

Մարգարիտա Գասպարյանն Անդրեա Գլավաչկովայի հետ՝ Պրահայի մրցաշարի զուգախաղի հաղթող

Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանն ու չեխ Անդրեա Գլավաչկովան նվաճել են Պրահայի (WTA J&T Banka Prague Open ) մրցաշարի կանանց զուգախաղի հաղթողի կոչումը: Եզրափակիչում Գասպարյանն ու Գլավաչկովան 1 ժամ 15 րոպեում պարտության են մատնել արգենտինացի Մարիա Իրիգոյենին եւ լեհ Պաուլա Կանյային՝ 6:4, 6:2:

Զուգախաղում Գասպարյանը նվաճեց WTA երրորդ տիտղոսը, Գլավաչկովան՝ 16-րդ տիտղոսը:

WTA J&T Banka Prague Open-ի մրցանակային հիմնադրամը 426 հազար դոլար է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով