17:46  ,  29 ապրիլի, 2016

Արսեն Վենգեր. Հույս ունեմ, որ իմ հեռանալուց հետո «Արսենալը» կնվաճի տիտղոսներ

Հույս ունեմ, որ իմ հեռանալուց հետո «Արսենալը» կնվաճի Անգլիայի չեմպիոնի տիտղոսն ու Չեմպիոնների լիգայի գավաթը, հայտարարել է լոնդոնյան ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: «Արսենալի» երկրպագուներն այս մրցաշրջանի ընթացքում բազմիցս պահանջել են Վենգերի հրաժարականը, որի պայմանագիրն ավարտվում է 2017թ. ամռանը:

«Ես կլինեմ ակումբի ամենահավատարիմ երկրպագուն, քանի որ կիմանամ, որ հաջողությունների մեջ ներդրում ունեմ նաեւ ես: Մեր ստադիոնի շինարարության 5-7 տարիները ծանր էին ֆինանսական տեսանկյունից, եւ մենք վաճառեցինք մեր լավագույն խաղացողներին, թեեւ շարունակում էինք մնալ մրցունակ:

Ընթացիկ մրցաշրջանը հիասթափություն պատճառեց, քանի որ երկար ժամանակ հավակնում էինք չեմպիոնի կոչմանը: Հույս ունեինք, որ կլինենք առաջինը»,- Վենգերի խոսքը մեջբերում է dailymail-ը:

Անգլիայի առաջնության ավարտից երեք տուր առաջ «Արսենալը» 64 միավորով չորրորդ տեղում է՝ նույնքան միավորով երրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին» զիջելով գոլերի տարբերությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս