20:22  ,  29 ապրիլի, 2016

Նեյմարի անձնական ինքնաթիռը (ֆոտո)

«Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն ունի անձնական ինքնաթիռ: Բրազիլական Globo Esporte-ի տվյալներով, ֆուտբոլիստը 2015թ. օգոստոսին 9.1 միլիոն դոլարով գնել է Cessna Citation 680 մակնիշի ինքնաթիռ, որը զարգացնում է ժամում 890 կմ արագություն եւ նախատեսված է 12 ուղեւորի համար:

Նեյմարը Բրազիլիայում եւ Իսպանիայում մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ: Հայրենիքում նրա ունեցվածքի մի մասն առգրավվել է, հաշիվները սառեցվել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում