18:24  ,  29 ապրիլի, 2016

«Մանչեսթեր Սիթին» բարձրացրել է Գյունդոգանի համար առաջարկի գումարը

«Մանչեսթեր Սիթին» շարունակում է ջանք գործադրել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանի տրանսֆերը գնելու ուղղությամբ: Անգլիական ակումբը Գյունդոգանի համար առաջարկի գումարը 18 միլիոն եվրոյից բարձրացրել է մինչեւ 22 միլիոն, հաղորդում է Bild-ը:

25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչեւ 2017թ. հունիս: Գերմանիայի ընթացիկ առաջնության 25 հանդիպումներում Գյունդոգանը խփել է մեկ գոլ:

Հիշեցնենք, որ ամռանը «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչի պաշտոնը կզբաղեցնի Մյունխենի «Բավարիայից» հեռացող Խոսեպ Գվարդիոլան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում