16:40  ,  29 ապրիլի, 2016

Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստի 2 թեկնածուներին:

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար կպայքարեն Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի վինգեր Մարլոսը եւ իսպանական «Վիլյառեալի» կիսապաշտպան Դենիս Սուարեսը:

«Սեւիլիայի» դեմ խաղում (2:2) Մարլոսը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ, իսկ Սուարեսը «Լիվերպուլի» հետ մրցավեճի վերջնամասում կատարել է խաղի միակ գոլի փոխանցումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով