15:33  ,  29 ապրիլի, 2016

«Ռայո Վալյեկանոն» Արաս Օզբիլիսին թույլ է տվել բաց թողնել Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ խաղը

«Ռայո Վալյեկանոյի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը չի մասնակցի Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի խաղին:

«Ռայո Վալյեկանոյի» գլխավոր մարզիչ Պակո Խեմեսը հայտնել է, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստն ակումբի թույլտվությամբ բաց կթողնի խաղը, հայտնում է ակումբի թվիթերյան էջը:

Հիշեցնենք, որ իսպանական ակումբում վարձավճարով հանդես եկող Օզբիլիսը չէր հայտավորվել նաեւ Մադրիդի «Ռեալի» դեմ նախորդ տուրի խաղին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով